ԻՐԱԿԱՆ ՆԺՈՒՅԳԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԻ << ԵՐԿԱԹԵ ՆԺՈՒՅԳԸ >>

11:47 - 03 Նոյ, 2021

Ամառային օլիմպիական խաղերում  հնգամարտիկները հանդես են գալիս իրենց համար անծանոթ ձիերով: Այդ պատճառով  մրցաշարում հաճախ տհաճ անակնկալներ են տեղի ունենում: Օրինակ, Տոկիոյի օլիմպիական խաղերում Գերմանիայի հավաքականի մարզիչը որակազրկվել է Սենտ Բոյի ձիուն բռունցքով հարվածելու համար: Պատճառն այն է, որ նժույգը չի ենթարկվել իր համար անծանոթ մարզուհի - հեծյալ  Անիկա Շլոեին: Այս և բազմաթիվ այլ անախորժությունների պատճառով հնգամարտի միջազգային միությունը նպատակ ունի ձիասպորտը  փոխարինել հեծանվասպորտով։ 

Օլիմպիական խաղերի ցանկում առաջինը հնգամարտի անունն է նշել ժամանակակից խաղերի հիմնադիր բարոն Պիեռ դե Կուբերտենը: 

Նոյեմբերի 26- 27- ը Մոնակոյում տեղի կունենա միջազգային ֆեդերացիայի համաժողովը, որտեղ կքննարկվի հարցը:

Այլ նորություններ